Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

08.02.2015

Հարգելի Diana7, հայցում ենք Ձեր ներողմատությունը ուշ պատասխանելու համար, եթե խնդիրն ակտուալ է գրեք կփորձենք օգնել Ձեզ:

Մեդ-Պրակտիկ

08.02.2015

Հարգելի Ani77, կուսաթաղանթի ամբողջականությունը կարելի է ստուգել ցանկացած տարիքում: Ձեր տարիքում ցանկալի է չափահասի ուղեկցությամբ: Հետազոտության արժեքի մասին կոնկրետ տեղեկատվություն ցավոք չենք կարող տրամադրել:

Մեդ-Պրակտիկ

08.02.2015

Հարգելի Alla, եթե առկա է թութք, ուղիղ աղու ճաք կամ ուռուցքային գոյացություն, որը կարող է արյունահոսել, ապա այո հնարավոր է:

Մեդ-Պրակտիկ

08.02.2015

Հարգելի tatev, կույս աղջիկների մոտ նորմայում որաշակի քանակությամբ արտադրություն սեռական ուղիներից կարող է նկատվել: Այն հիմնականում թափանցիկ կամ սպիտակ է, և առանց հոտի: Սակայն, եթե արտադրությունը շատ է, ունի հոտ և ուղեկցվում է քորով, ապա դա վկայում է պաթոլոգիական պրոցեսի մասին: Սեռական կյանքով չապրող աղջիկների մոտ դա կարող է լինել հեշտոցի միկրոֆլորայի խանգարման հետևանք, որը հիմնականում հանդիպում է հակաբիոտիկների երկարատև օգտագործումից հետո, իմունիտետի անկման կամ հորմոնալ խանգարումների դեպքում: Հարկավոր է դիմել գինեկոլոգի,պարզել պատճառը, այնուհետև ստանալ համապատասխան բուժում:

lili

08.02.2015

Barev dez bjishk es uzum em hetazotvel vortex karox em kam um mot xorhurd ktam xndrum em patasxanel harcis

nara

07.02.2015

barev dez xndrum em patasxaneq im harcin inchic hnaravor e sksel arnahosutyun ete andamy hamarya te chi mtel heshtoc u dranic heto arden mi shabat mizeluc cavum e u anyndhat qorvum

Karine

07.02.2015

bjishk jan xndrum em patasxaneq harcis da im hamar shat karevor e.shnorhakalutyun!

Marish

04.02.2015

Shat shnorhakal em patasxanelu hamar harcis,,miban harcnem es gemaro unem ( lurj chi kosht uteluca miayn djvar durs galis )hnaravora hetevic sexov zbaxveluc heto dra patcharov arun gar ?es kuysem te voch ?:(( kaseq hayastanum inchqanov en stugum kusutyny ? ev qani tarekanic kareli stugveL?

Karine

04.02.2015

barev bjishk jan.es 7 amis e inch amusnacel em bayc chm kusazrkvel u chem hxianum.serakan akti jamanak arnandamy shat minimal e mtnum hndrum em ogneq indz parzrl dra patchary..shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

04.02.2015

Հարգելի Aram 1996, տեխնիկական պատճառներով պատասխաններն ուշանում են, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Ցավոք կոնկրետ մասնագետի կամ կլինիկայի խորհուրդ տալ մեր իրավասություններից դուրս է: Դուք կարող եք մեր կայքի " Բժիշկներ" բաժնում ընտրել "Սեքսոպաթոլոգ" մասնագիտությունը և անմիջապես կապ հաստատել Ձեր ցանկացած նեղ մասնագետի հետ:

Մեդ-Պրակտիկ

03.02.2015

Հարգելի Marish, տեխնիկական պատճառներով պատասխաններն ուշանում են, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Հարցի պատասխանը տեսեք վերևում:

Aram1996

03.02.2015

Bjishk jan xndrum em patasxaneqq im harcerin da inc hamar shat karevora u uzum em shut dimel bjshki

Մեդ-Պրակտիկ

03.02.2015

Բարին ընդ Ձեզ հարգելի ANNA :

Մեդ-Պրակտիկ

03.02.2015

Հարգելի ARTYOM, մի փոքր անհասկանալի է, կոնկրետ ինչ վիրուսի մասին է խոսքը: Խնդրում ենք գրել կոնկրետ վիրուսի անունը: Կփորձենք օգնել Ձեզ:

ANNA

03.02.2015

HARGELI BJISHK SHNORHAKALUYUN HARCIS PATASXANELU HAMAR

ARTYOM

02.02.2015

Bjishk jan kxntrey patasxaneyq harcis

Մեդ-Պրակտիկ

02.02.2015

Հարգելի ANNA, հայցում են Ձեր ներողամտությունը հարցերի պատասխաններն ուշացնելու համար: Ձեր հարցի պատասխանը տեսեք վերևում:

Մեդ-Պրակտիկ

01.02.2015

Հարգելի Marish, անալ սեռական հարաբերության ժամանակ արյուն կլինի միայն եթե կա թութքային հանգույց կամ ուղիղ աղու ճաք: Ինչպես նշված է Ձեր հարցում `արյուն տեսել եք ոչ միայն առաջին, այլ հաջորդ հարաբերություններից հետո նույնպես: Այսինքն, եթե նույնիսկ եղել է կուսաթաղանթի պատռում, հաջորդ անգամաները չպետք է ուղեկցվեին արյունով: Կուսաթաղանթի ամբողջականությունը տնային պայմաններում պարզելը  դժվար է: Պետք է դիմել գինեկոլոգի:

Մեդ-Պրակտիկ

01.02.2015

Հարգելի Anna,եթե սեռական հարաբերություններ չեք ունեցել,հեշտոց տարբեր երկարության առարկաներ չեք մտցրել` կուսաթաղանթի վնասում ուղղակի հնարավոր չէ: Անհանգստանալու պատճառ չունեք: Գրկախառնություններից կուսաթաղանթը չի վնասվի:

Մեդ-Պրակտիկ

01.02.2015

Հարգելի Meri,հարցը անհասկանալի է,խնդրում ենք մի փոքր հստակ ձևակերպել:Կփորձենք օգնել Ձեզ:

ARTYOM

01.02.2015

Bjishk jan kins 12 shapatakan erexov er bayc erexan cher zarganum ..erexain tarank bjshki mot stugecin asin pti heracvi .heracneluc heto tvec analiz analizneri patasxaner er vor knojs mej virus kar .u asecin 6 amis piti bujvi bayc ancela 1 amis noric analiza tvel asin normale virus chka... hargeli bjishk isk da hnaravora vor virus@ aranc bujvelu ancni??

Մեդ-Պրակտիկ

31.01.2015

Հարգելի Armine,եթե ալկոհոլի քանակը արյան մեջ շատ քիչ է եղել հետևաբար դրա ազդեցությունը հետագա պտղի աճի և զարգացման վրա նույնպես քիչ է:

diana7

29.01.2015

BarevdzPez mi harc dashtanov hivandacel em 4 or shut aruny kremvi guynia galis inchicnkara lini ogneqq zxndrum em

Alla.

28.01.2015

Barevdzez hargeli bjishk hnaravor e hetevic sexov zbaxveluc heto arun ga ?

Ani77

28.01.2015

Barevdzez hargeli bjishk mi harc unem qani tarekanic axchiky karox e gnal ginekologi mot kusataxanty stugelu ?inch arji stugumy motavor hayastanum ?es 17 tarekan em karox em miaynak gnal stugvelu ?shnorhakal em dzez naxapes patasxani hamar.ete djvar chi manramasn aseq incha petq anel inchvor tuxt ban petqe tanel?

Մեդ-Պրակտիկ

28.01.2015

Հարգելի Naira,պարտադիր չէ,որ կուսաթաղանթի պատռումը ուղեկցվի ցավով կամ շատ արյունով:Այո հնարավոր է,որ այն արդեն պատռվել է և Դուք չեք զգացել:

Մեդ-Պրակտիկ

27.01.2015

Հարգելի  (((,եթե սեռական կյանքով չեք ապրում,ինքնաբավարարմամբ չեք զբաղվում կամ երկար առարկաներ հեշտոց չեք մտցրել,ապա կուսաթաղանթի վնասում ուղղակի հնարավոր չէ: Տնային պայմաններում ստուգել կուսաթաղանթի ամբողջականությունը դժվար է: Հնարավոր է այն խորն է տեղադրված և զննելիս չի երևում: Հազվադեպ լինում են դեպքեր,երբ կինն ընդհանրապես ի ծնե կուսաթաղանթ չի ունենում:

tatev

27.01.2015

Hargeli bjishk..xndrum em patasxaneq im harcin..es shat lav hetevum em im higeniayin..bayc an@ndat heshtocums artadrutyun e galis ev ujex qor...chem unecel vochmi serakan haraberutyun..xndrumem kaseq inchic karoxe linel..ayd amen dashtanayin ciklic heto e linum))

Aram1996

27.01.2015

hargeli bjishk isk vortex es karox em liovin hetazotvel ev hangist linel vor im mot te bexmnavorman te sermnahexuki xndirner chka..vor hivandanocum xorhurd ktaq?

Aram1996

27.01.2015

Hargeli bjishk isk es um karox em dimel..vor hivandanoc ev vor bjshkin xorhurd ktaq,isk inchvor chanaparhnerov hnaravore anvnas andami chaps@ ev tequtyun@ uxxel u popoxel,,xndrum em patasxaneq,,naxapes shnorhakalutyun...isk bjishk inchic karox e linel es axchka het linelu jamanak angam grkaxarnvelu,,hamburvelu jamanak shut em hangstanum..ogneq inc es bujvem ev xorhurd tveq te vor bjshkin nex masnagitakan,,kam bjshki heraxosahamar@?shat shnorhakal em

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ